Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.10.2012 | 11:26

Երբ հզորների հետ սեղան նստես` ընթրիքի, ուտելուց առաջ լա՛վ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնի՛ր։ Իմացի՛ր նաև, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել։ Եվ եթե ագահ էլ լինես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ։
Առակներ 23.1-3

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ